Իրանը և Հնդկաստանը այս պահին ձևավորված տարածաշրջանային կոնֆիգուրացիայի պայմաններում Հայաստանի թերևս միակ իրական և բնական դաշնակիցներն են, և այդ ուղղությամբ անհրաժեշտ է լուռ, լուրջ ու նպատակաուղղված աշխատանք։
Չինաստանը ևս կարող էր Հայաստանի համար չափազանց կարևոր դաշնակից լինել տարածաշրջանում, բայց, հայկական աննորմալ և անհավասարակշիռ քաղաքականությանն ի պատասխան, առաջին քայլն արեց Ադրբեջանը` Չինաստանի հետ ռազմավարական համագործակցության հայտ ներկայացնելով, ինչը Հայաստանի համար ինչ-որ պահից կրկին մարտահրավեր է լինելու։
Արա Պողոսյան